Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսնաքարի մոտ գտնվող կամրջից մարդ է ընկել

Հասարակություն
911-text

Մայիսի 24-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Հարսնաքար հյուրանոցային համալիրի մոտակայքում, կամրջի տակ, ոչ սթափ քաղաքացի է ընկել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՋՋ-ի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները 1938թ. ծնված Հ. Թ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները Հ. Թ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար: