Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրատեսիլում Հայաստանը 16-րդն է

Հասարակություն
images1

«Եվրատեսիլ 2015»  60-րդ հոբելյանական շոուն ավարտված է: Հայաստանը այս տարի 16-րդ տեղում է` 34 միավորով:  Իսկ հաղթողը Շվեդիան է` 365 միավորով: Նրան հաջորդում են Ռուսաստանը, Իտալիան, Բելգիան, Ավստրալիան: Այս տարի մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էր 27 երկիր: Հայաստանին առավելագույն 12 միավոր տվեց միայն Վրաստանը, 6 միավոր` Ռուսաստանը, 4 միավոր` Բելառուսը, 3 միավոր` Բելգիան, Ֆրանսիան, Մակեդոնիան, 2 միավոր Չեխիան, 1 միավոր` Հունաստանը: Հայաստանը  8 միավոր տվեց Մոնտենեգրոյին, 10 միավոր` Վրաստանին եւ 12 միավոր`Ռուսաստանին: Հիշեցնենք, որ երկրների միավորները  ձեւավորվել էին՝  հանդիսատեսի ու պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում: