Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսիստները կբողոքեն այնքան, մինչեւ տուգանքները վերացնեն. ակցիա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
տաքսիստ

Տաքսու վարորդ Էմին Սահակյանի մեքենան այսօր գտնվում էր տուգանային հրապարակում՝ ոչ ճիշտ վայրում կայանելու համար։ Վարորդներն այստեղ անցկացրին բողոքի ակցիա. «Այն վայրում, որտեղ ես եմ կայանել, ոչ մեկին չի խոչընդոտում, չեմ հասկանում, թե ինչ նոր օրենքներ են մտցնում, էդքան տուգանքներն ինչ են անում։ Մեր խնդիրն այն է, որ մեզ կայանատեղի հատկացնեն, մենք կանգնենք։ Իրենք օրենքից դուրս են գործում, տուգանային հրապարակ են բերում մեքենան»։ Վարորդները դժգոհում են՝ չեն կարողանում կայանել այն վայրերում, որտեղ տարիներ շարունակ կայանել են, իսկ հիմա թույլ են տալիս կայանել ոչ մարդաշատ վայրերում. «Տասը տարի կանգնել ենք, վերջին մի ամսվա խնդիր է սա։ Նախարարությունը ասում է՝ իմ գործը չի, ոստիկանությունը՝ նույնը, իսկ քաղաքապետարանն էլ՝ առանց ոստիկանության չեմ կարող։ Պահանջում ենք կառավարությունում հանձնաժողով ստեղծել, այս խնդիրները միավորենք, ներկայացնենք, լուծում ստանա, նոր լիցենզավորվեն։ Հաճախորդներին երկրորդ շարքում իջեցնելու համար տուգանվում ենք։ Մենք ձեռնարկել էինք ստեղծել վարորդ–ոստիկան հասարակական կազմակերպություն, համագործակցենք նրանց հետ, բայց միայն ներքին կարգով զիջումներ էր լինում, որոնք ժամանակավորապես են։ Մենք պահանջում ենք ամեն ինչ օրինական ձեւով լինի։ Կայանատեղերի, լիցենզիաների տուգանքները թող հանվեն։  Պետությունը մի բան պետք է անի մեր համար, որ մենք կարողանանք վճարենք։ Ես չգիտեմ, թե ում մտքով է անցել, որ պետք է գա ու այդ չթույլատրված տարածքներում ամբողջ շարասյունով կանգնի։ Մեր ղեկավար մարմինները չեն հասկանում, միգուցե իրենց ձեռ է տալիս սենց,–ասում է վարորդ Մխիթար Օհանյանը։ Տաքսու վարորդների հետ խոսեց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետը՝ ասելով. «Այն վայրերում, որտեղ արգելված է կանգառն ու կայանումը, ինչպես տաքսիները, այնպես էլ ոչ տաքսիները խախտում կատարելու իրավունք չունեն։ Խախտումները մեր կողմից միանշանակ արձանագրվելու են»։ Օհանյան Մխիթարը ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ  խոսելով կայանատեղերի մասին՝ ասաց. «Ես շարքային քաղաքացի եմ ու իմ օրվա հացը այստեղ կանգնելով եմ վաստակում։ Ու ինչ էլ ասեք, մեկ ա՝ ինձ չհամոզեցիք, որ այստեղ խոչընդոտ է հանդիսանում կայանելը»։ Էմին Սահակյանն էլ հավելեց, որ գիշերը մարդ չկա փողոցները, բայց իրենք շարունակում են տուգանվել ու այդպիսով սնանկ կճանաչվեն շուտով, այդքան տուգանքներ ունենալով։ Իսկ Արմեն Խաչատրյանի կողմից հնչած առաջարկին, որն է՝ հանդիպել եւ խոսել այդ թեմայի շուրջ, Էմին Սահակյանն ասաց. «Մինչեւ քննարկման ավարտը հո սոված չե՞նք մնալու, պետք է կանգնենք ու աշխատենք։ Եթե մենք հիմա գնանք, վերեւները կիմանան՝ էդ ա գնացին, ու կարող ենք գործը փակել»։ Տաքսու վարորդները մտադիր են իրենց բողոքի ակցիաները շարունակել այնքան ժամանակ, մինչեւ կվերացվեն կայանատեղերի տուգանքները։