Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու չեն վստահում ոչ ավանդական բժշկությանը

Հասարակություն
skenar

Ռեֆլեքսոթերապիայի՝ ոչ ավանդական բուժման մեթոդների վերաբերյալ վերջին շրջանում հակասական վերաբերմունք է ձեւավորվել. պատճառը այդ մեթոդի միջոցով բուժում անցած մարդկանց դժգոհությունն է, որոնք այդ մեթոդով բուժվելու արդյունքում հակառակ էֆեկտ են ստացել։ Ռեֆլեքսոթերապևտ Կարինե Ծատրյանը այսօր վստահեցնում է, որ խնդիրը ոչ թե մեթոդի, այլ դրա սխալ կիրառման մեջ է. «Դրանք կատարվել են չգիտես` ինչ կրթությամբ մասնագետների կողմից։ Սխալ է հույսը դնել միայն ապարատի վրա, պետք է հատուկ կուրսեր անցնել՝ ճիշտ կառավարելու համար»։ Կարինե Ծատրյանը պատմեց ռեֆլեքսոթերապիայի ծագման ու առանձնահատկությունների մասին. «Ռեֆլեքսոթերապիան արևելյան ծագման բժշկության ճյուղ է, որի մեջ մտնում են ասեղնաբուժությունը և կետային մերսումն ու սկենար թերապիան։ Այդ մեթոդով բավական հաջող բուժումներ կատարում են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում: Ռեֆլեքսոթերապևտը հատկանշական է համարում այն, որ օրինակ սկենար թերապիան տարիքային սահմանափակում չունի, և հնարավոր է կիրառել անգամ հղիների ու մեկ օրական երեխաների համար. «Մարդը սկենար թերապիայի մասնագետի կարող է դիմել ոչ միայն հիվանդ լինելու պարագայում, այլև պարզապես՝ կյանքի և առողջական վիճակի բարելավման, օրգանիզմին հատուկ իմպուլսներ ուղարկելու միջոցով ակտիվության ավելացման համար»: Նրա պնդմամբ՝ սկենար թերապիայի միջոցով առավել հաջող բուժվում են նյարդային, հենաշարժողական հիվանդությունները: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանում բացի իրենից, սկենար թերապիայի այլ մասնագետներ ևս կան, Կարինե Ծատրյանը պատասխանեց. «Կան, սակայն ես նրանց չեմ ճանաչում»: