Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

Պաշտոնական
pic16

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:   ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն