Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննիչի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է

Հասարակություն
f83a2e0333db0c7beed525dcfabcad6d

2015 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության քննիչն իր վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել ճանապարհը հատող, ինքնությունը չպարզված քաղաքացու, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ըստ քննչական ենթակայության քննության ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն: