Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում քաղաքացիներին

Հասարակություն
nk03

Ոստիկանության նախնական գնահատմամբ՝ երեկ՝ «Վերջին զանգի» օրը, ոստիկանության ծառայողները պատշաճ կատարեցին իրենց աշխատանքը. ոչ մի տհաճ, առավել ևս՝ դրամատիկ միջադեպ չի գրանցվել  միջոցառումների ընթացքում, ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար՝ երեխաների մասնակցությամբ: Եվ սա բոլորիս ձեռքբերումն է. ոստիկանությունը միայնակ իր այս հանձնառությունը ողջ ծավալով կատարել չէր կարող. ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: «Շնորհակալություն ենք հայտնում մեր քաղաքացիներին, որոնց հարյուրավոր հեռախոսազանգերն ուղղորդեցին և իրավիճակային օպերատիվ լուծումներ հուշեցին ոստիկանությանը զանգվածային միջոցառումների ընթացքում: Շնորհակալություն ծնողներին, որ անսալով ոստիկանության հորդորներին՝ գործուն մասնակցություն ունեցան միջոցառումներին և իրենց ներկայությամբ բացառեցին պատանեկան անխոհեմության հնարավոր դրսևորումները: Շնորհակալություն մանկավարժական կոլեկտիվներին, որոնք ոստիկանության հետ միասնաբար աշխատեցին և՛ «Վերջին զանգին» նախորդող օրերին, և՛ բուն հանդիսությունների ընթացքում: Ցավոք, արձանագրվեցին նաև օրինահարգության ու խոհեմության անտեսման որոշ դրսևորումներ, և իրավախախտները պատասխանատվության են ենթարկվել: Բայց դրանք մասնավոր դեպքեր են, գլխավոր ձեռքբերումը՝ որ հասարակության ու ոստիկանության միասնական ջանքով վերջին տարիներին իրականություն ենք դարձնում այսպիսի խոշոր միջոցառումներն առանց միջադեպերի կազմակերպելու բոլորիս նպատակը: Համոզված ենք, որ այս ընթացքը կպահպանվի նաև այս օրերին և ավանդույթ է դառնալու»: