Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հույս ունեն, որ կհետեւի Ժիրայր Սեֆիլյանի հորդորին

Քաղաքականություն
liparitpetrosyan-640x360

Արդեն մեկ շաբաթ է՝ Հիմնադիր խորհրդարանի անդամ, Շանթ Հարությունյան եւ ընկերները գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը գտնվում է հացադուլի մեջ։ Բողոքի այս ծայրահեղ քայլին դիմելով՝ նա իր բողոքն է հայտնում քաղաքական շարժառիթներով Հիմնադիր խորհրդարանի անդամների եւ աջակիցների նկատմամբ զանգվածային հետապնդումների, Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների գործով Վճռաբեկ դատարանի կողմից մերժվելու դեմ։ Հիշեցնենք, որ Լիպարիտ Պետրոսյանը տառապում է երկրորդ կարգի շաքարային դիաբետով։ Երեկ նրան այցելել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։   Երեկ նրան բողոքի այդ ծայրահեղ միջոցից՝ հացադուլից, հրաժարվելու կոչ էր հղել նաեւ ազատամարտիկ, 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Հիմնադիր խորհրդարանից «Ա1+»-ին փոխանցեցին, որ հարազատները փոխանցել են Ժիրայր Սեֆիլյանի հորդորը եւ հույս ունեն, որ շուտով կդադարեցնի հացադուլը։