Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենտրոնական բանկն ամփոփել է շաբաթվա գործարքները

Տնտեսություն
CB

Մայիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,621,639 դոլար 479.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,940,048 ԱՄՆ դոլար 481.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5,550,000 ԱՄՆ դոլար 477.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,839,070 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,588,361 EUR 536,78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,478,929  EUR 543.03 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել : «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 768,519,130 ռուբլի 9.58 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 476,249,653 ՌԴ ռուբլի 9.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.6 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն