Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք իրավունք ունե՞ք ասելու Դոդի Գագո կամ Լիսկա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1Sm2BOO6vis

Եթե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չկեղծվի, Սերժ Սարգսյանն իրավունք կունենա առաջադրվելու Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում. ակնարկում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը. «Եթե այդ ընտրությունները լինեն ժողովրդավարական, դուք խնդիրնե՞ր եք ունենալու, որ Սերժ Սարգսյանն առաջադրվի ԱԺ նախագահ»։ Փոփոխությունների փաթեթի վրա աշխատանքներ տարած Վենետիկի հանձնաժողովն, ըստ Վարդան Պողոսյանի, տեղյակ է հայ ժողովրդի մտահոգություններին, ըստ որի Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է, որ մնա իշխանության մեջ. «Բնականաբար տեղյակ են, բայց ի տարբերություն ձեր մտահոգությունների, իրենց տեսակետներն ավելի շուտ մոտ են իմ տեսակետներին, որոնք որ ասում են, որ ժողովրդավարական բարեփոխումները չեն կարող խոչընդոտ լինել երկրի զարգացման համար»։ Վենետիկը կողմնակից է, որ բարեփոխումները հանրության հետ քննարկվեն, եւ լինի քաղաքական ուժերի կոնսոլիդացիա։ Ազգային Ժողովում հիմա բոլոր քաղաքական ուժերը չէ, որ դեմ են բովանդակային քննարկմանը։ Նկատեցինք, որ այդ կոնսոլիդացիան ապահովվեց ամենը Գագիկ Ծառուկյանի դեմ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո. «Նախագահը իրավունք ուներ ելույթ ունենալ եւ Ծառուկյանի վերաբերյալ, եւ քաղաքական այլ ուժի վերաբերյալ։ ԲՀԿ-ի լավ իրավունքն էր հակառակ քննադատություն ուղղելու ՀՀ նախագահին, անցկացնելու իրա խոստացված հանրահավաքը, արագ փոխելու իշխանությունը ՀԱԿ-ի եւ մյուս քաղաքական ուժերի հետ կապված»։ Սահմանադրագետից հետաքրքրվեցինք՝ իսկ Գագիկ Ծառուկյանին մականունը հրապարակային հիշատակելու իրավունք ունե՞ր Սերժ Սարգսյանը։ Այստեղ սակայն պարոն Պողոսյանն առաջնորդվեց նախադեպով՝ մամուլը վիրավորում է. «Դուք իրավունք ունե՞ք ասելու Դոդի Գագո կամ Լիսկա»։ Ինքն անձամբ շատ բացասական է գնահատում, երբ մարդկանց մասին խոսում են մականուններով։ Տվյալ դեպքում կարո՞ղ է Ծառուկյանը մականունի համար պատասխան պահանջել Սերժ Սարգսյանից. «Եթե պատիվ պահանջելու լիներ, ապա մեր ԶԼՄ-ների բոլորը պետք է հիմա դատարանում պաշտպանվեին նրանից, թե ինչու են գրում Դոդի Գագո, ինչու են գրում Լիսկա։ Բնականաբար պարոն Ծառուկյանը կարող է իր պատիվը պահանջել»։