Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ տարածք է տեղափոխվել 104 մեքենա. վարորդները կամ անչափահաս էին կամ առանց փաստաթղթի

Հասարակություն
մեք

Մայիսի 22-ին, ժամը 17.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 104 տրանսպորտային միջոց. 34-ը` Երևանում, որոնցից 20-ի վարորդները` անչափահաս, 14-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի, 70-ը` մարզերում, որոնցից 35-ի վարորդները` անչափահաս, 3-ի վարորդները՝ ոչ սթափ վիճակում, 32-ի վարորդները՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան: Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:

ՀՀ ոստիկանություն