Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Մեդիա»-ն հրավիրում է համերգի

Հասարակություն
9f6caa893534c72257a5c75b95958663

Մայիսի 26-ին` ժամը 20.00-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը բոլորին հրավիրում է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ` ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԻ: Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 97 և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ծննդյան 11 ամյակի կապակցությամբ հրավիրված համերգին կհնչեն ազգային-ազատագրական երգեր, կլինեն պարային կատարումներ։ Հանդես կգան՝ Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սևակ Ամրոյանը, Թովմաս Պողոսյանը, Սամվել Երանյանը, Ֆորշը, Դավիթ Ամալյանը, Ռուբեն Մաթևոսյանը և ուրիշներ:

  «Երկիր Մեդիա»