Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնեական կեղծիքից զատ, քննիչը նաև կաշառք է պահանջել ամբաստանյալից. ՀՔԾ

Հասարակություն
191f7501eb543d1768753762a9b5e8ad

Ամբաստանյալը հայտնել է, որ քննիչը իրենից կաշառք է պահանջել, նույն գործով պաշտպանն էլ՝ քննիչին մեղադրել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ Քրեական գործով մեղադրյալի պաշտպան Նարինե Մկրտչայնը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իր պաշտպանյալ Դավիթ Պ.-ի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության փուլում տեղեկացել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչը կազմել է «նախաքննության ավարտի վերաբերյալ մեղադրյալին և պաշտպանին հայտնելու մասին» արձանագրություն և ծանոթանալով արձանագրությանը` պարզել է, որ փաստաթղթի մեջ գրված իր ազգանունը և ստորագրությունը կեղծված է: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Հետագայում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ Դավիթ Պ.-ն դատարանում հայտնել է, որ իր կողմից գողության փորձ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչն իր նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց կիրառելու և համաներման ակտի հիմքով գործի վարույթը կարճելու համար իրենից պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար, սակայն ինքը չի տվել նշված գումարը, այդ իսկ պատճառով իր նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն