Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաց նամակ ՀԾԿՀ-ին` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված

Հասարակություն
unnamed312

Բաց նամակ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին Հարգելի պարոն Նազարյան, Հայաստանի Հանրապետությունում ապրում է հաշմանդամություն ունեցող ավելի քան 190 000 անձ: Նրանք կազմում են բնակչության սոցիալապես առավել անապահով խավը, քանի որ անմատչելի միջավայրի և խտրական վերաբերմունքի պատճառով զրկված են կրթություն ստանալու և աշխատանք ունենալու տարրական հնարավորություններից: Նկատի ունենալով վերը նշվածը` հարկ ենք համարում նշել, որ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը ֆինանսապես ծանր և խիստ բացասական ազդեցություն կունենա հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների վրա, քանի որ թանկացմանը զուգահեռ ֆինանսական նոր հնարավորություններ չեն ստեղծվում նրանց համար: Էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով կբարձրանա նաև կենսական նշանակություն ունեցող այլ ծառայությունների և ապրանքների արժեքը, ինչն է՛լ ավելի կվատթարացնի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների սոցիալական վիճակը և կենսապայմանները: Մենք` «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքը» և դրա անդամ 23 հասարական կազմակերպությունները, մտահոգված ենք այս խնդրով և մեր շահառուների անունից դիմում ենք Ձեզ` կոչ անելով կանխել էլեկտրաէներգիայի թանկացումը: Մենք պահանջում ենք հաշվի առնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները, լսել նրանց ձայնը և ստեղծել հավասար պայմաններ արժանապատիվ ապրելու համար: