Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքու կմեկնի մեկ թեքվոնդոիստ

Սպորտ
sport-tekvondo

Եվրոպայի 1-ին ամառային խաղերին Հայաստանից կմասնակցի մեկ թեքվոնդոիստ: Այդ մասին տեղեկացնում է footsport-ը: Այդ մրցումներում հանդես կգա 80 կգ քաշային Արման Երեմյանը: Ուշագրավն այն է, որ տարվա սկզբին Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիան հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշվել էր, որ ֆեդերացիան չի պատրաստվում մարզիկներ գործուղել Բաքու: Ստեղծված այս իրավիճակը պարզաբանելու համար «Ա1+»-ի մարզական լրագրողը դիմեց ՀԹՖ-ի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանին: «Արման Երեմյանն առանձին հովանավորներ ունի եւ բոլոր մրցումներին ինքնուրույն է մասնակցում: Մենք տեղյակ չենք, որ նա պատրաստվում է մեկնել Բաքու: Միգուցե մարզչական խորհուրդն է տվել իր համաձայնությունը: Համենայնդեպս, թեքվոնդոյի ֆեդերացիան չի փոխել իր վերաբերմունքը խաղերի մասնակցել-չմասնակցելու հարցում»,- ասաց Վարդան Ղահրամանյան: