Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայիսի 22. Ինչպես ՕԵԿ-ին փոխարինեց ՄԱԿ-ը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
oracuyc-2

1997-ի մայիսի 22-ին Մյասնիկյանի արձանի մոտ բազմազավակ ընտանիքների «Շիրազ» բարեգործական միությունը բարձրաձայնում էր իրենց խնդիրների մասին։ 1999-ի այս օրը Դիլիջանի «Իմպուլս» գործարանում բացվեց ոսկեգործության արտադրամասը, որն ապահովելու էր 300 նոր աշխատատեղ։ Ժապավենը կտրեց Ռոբերտ Քոչարյանը, ում որոշակի շրջանակներ համարում էին Հայաստանում ոսկերչական գործի կնքահայր։ Բացվեց անվանի գիտնական, պետական գործիչ, Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի հարթաքանդակը՝ նրա 60-ամյակի առիթով։ Ռոբերտ Քոչարյանը կամենում է գալիք պառլամենտում տեսնել «Միասնություն» դաշինքին եւ Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Իսկ այս ուժերի հարաբերություններն այնքան էլ հարթ չեն։  Տարածաշրջանային այցի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հյուրընկալվեցին ՀՀ նախագահի մոտ։ Նրանք միանշանակ այն կարծիքին էին, որ ավելորդ շտապողականություն ցուցաբերելու անհրաժեշտություն չկա։ Արագ լուծումից առավել կարեւոր է իրական եւ տեւական խաղաղության հասնելը։ 2002-ի մայիսի 22-ին ընդդիմությունը հրապարակեց հանրահավաքները ժամանակավորապես դադարեցնելու որոշում։ Հանրահավաքային ալիքը բարձրացել էր «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկման առիթով, ինչը նաեւ ընդդիմադիր դաշտում կոնսոլիդացիոն պրոցեսների էր հանգեցրել։ 2006-ի այս օրը հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա հետ նաեւ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ ՕԵԿ-ականները։ Այս ուժի փոխարեն կառավարող կոալիցիայում ընդգրկվեց Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ը, որի քվոտայով, ի դեպ, նույն օրը մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը։ 2009-ի մայիսի 22-ին Երեւանի քաղաքապետի դաշնակցական թեկնածու Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ իշխանությունները միտումնավոր կերպով քարոզարշավն այլ դաշտ են տեղափոխում։ Ընդդեմ գազի գնի թանկացման բողոքում էին վանաձորցիները՝ համարելով, որ դա կհանգեցնի այլ ոլորտներում թանկացումների։ Ցուցարարներին դիմավորեց մարզպետ Արթուր Նալբանդյանը։