Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրկին Օղակաձև զբոսայգու վիճակի մասին է ահազանգել Անահիտ Բախշյանը

Հասարակություն
unnamed117

Պարոն Տարոն Մարգարյանին Երևանի քաղաքապետ Հարգելի պարոն Մարգարյան Բազմիցս անդրադարձել եմ Վարդանանց 15/4 հասցեում Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածների անմխիթար վիճակին: Կրկին ահազանգում եմ այն մասին, որ, ըստ Ձեր 18.03.2014թվակիր նամակի, զբոսայգու 5-րդ հատվածում 16.07.2013թ. հ.01/18-34029-674 տրվել է շինթույլտվություն` բացօթյա սրճարանի և զվարճալիքների կենտրոնի կառուցման համար, այնինչ այնտեղ բացօթյա սրճարանի փոխարեն նոր-նոր սկսվել է եռահարկ շինության շինարարություն: Ի ՞նչ իրավունքով է <Մանկական զվարճալիքների կենտրոն> և <Լենա թովմասյան> ՍՊԸ-ն բացօթյա սրճարանի համար տրված շինթույլտվությամբ կառուցում եռահարկ ինչ-որ բան: Խնդրում եմ տրամադրել 16.07.2013թ. հ.01/18-34029-674 շինթույլտվության պատճեն: Ահավոր փնթի է ashion café-ի և Օղակաձև զբոսայգու Ալեք Մանուկյան-Վարդանանց փողոցին հարող նախկին սրճարանի տարածքը իր պատառոտված պաստառներով ու աղբով: Ո՞վ է պատասխանատվություն կրում Օղակաձև զբոսայգու անտեր հատվածներում մաքրությունը պահպանելու համար, ի ՞նչ է անում այս ուղղությամբ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ բաժինը: Կից ներկայացնում եմ զբոսայգու 5-րդ հատվածի եռահարկի շինության և ashion café-ի նկարները: Շնորհակալություն համագործակցության համար: unnamed Հարգանքներով՝ Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության ղեկավար