Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օֆշորի գործով նախաքննությունն ավարտվել է

Քաղաքականություն
ofshor

Օֆշորային սկանդալում հայտնված Աշոտ Սուքիասյանի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Յուրիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ այժմ կողմերը ծանոթանում են գործի նյութերին, որը բաղկացած է 32 հատորից։ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար, մասնավորապես գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ։ Օֆշորային սկանդալում շրջանառվում էին նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները, սակայն նրանց անունները հարցաքննության ժամանակ Աշոտ Սուքիասյանը չի տվել։ Թե որ դատարանը կքննի օֆշորի գործը, դեռ պարզ չէ, որոշումը պետք է կայացնի գործով դատախազը։