Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ը միանում է «Մութ ժամեր» ակցիային

Կարևոր լուրեր Հասարակություն
candle

Մայիսի 25-ին 2 ժամով մենք եւս կհրաժարվենք էլեկտրաէներգիա օգտագործել եւ a1plus.am-ը չի թարմացվի 21:00-23:00-ն: Մի խումբ քաղաքացիների կողմից ստեղծվել է «Մութ ժամեր» նախաձեռնությունը, որը հորդորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը դեմ բոլոր քաղաքացիներին միանալ բողոքի իրենց ակցիային: Որպես բողոքի նշան առաջարկվում է մայիսի 25-ին՝ 21:00-23:00-ն հրաժարվել էլեկտրաէներգիա օգտագործելուց: Քաղաքացիները հույս ունեն, որ ակցիայով մեծ ֆինանսական վնասներ կպատճառվեն էներգամատակարարողներին եւ նրանց կստիպեն մտածել սպառողների շահերի մասին: