Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբովյանում ինքնաբացարկ չի եղել. պարզաբանում է ԿԸՀ-ն

Քաղաքականություն
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ Աբովյանում քաղաքապետի թեկնածու երկու Արթուր Գեղամի Հարությունյաններից մեկը ինքնաբացարկի դիմում է գրել, սակայն Ծառուկյանի սպառնալիքներից հետո հետ է վերցրել դիմումը։ Հոդվածի կապակցությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ հրապարակման փաստերը չեն համապատասխանում իրականությանը: «Ոչ քաղաքացի Արթուր Գեղամի Հարությունյանը, ոչ վերջինիս անունից լիազորված որևէ անձ, ոչ նրա լիազորված ներկայացուցիչը թեկնածուի գրանցումից հետո մինչ այս պահը չեն այցելել թիվ 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և չեն ներկայացրել որևէ, այդ թվում, ինքնաբացարկի դիմում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ աշխատակից այսօր առավոտյան չի մեկնել Աբովյան քաղաք»,- պարզաբանում է ԿԸՀ-ն: