Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանի վալսը

Հասարակություն
ashotyan-abrahamyan

Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ» միջոցառմանը: Վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ, մաղթել հաջողություններ և կանաչ ճանապարհ: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ծնողներին ու մանկավարժներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդներն ստանան որակյալ կրթություն, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը: Կառավարության ղեկավարը կարևորել է կրթական համակարգում շարունակական բարեփոխումները, քանի որ մեր երկրի հաջողության գրավականը կրթված և ապագային միտված սերունդ ունենալն է: «Մենք մեր ապագան կառուցելու ենք հիմնվելով ձեզ վրա, վստահ եմ, որ միասին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ»,- նշել է վարչապետը: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած տարբեր խնդիրներին ու դժվարություններին՝ կառավարությունը ջանքեր չի խնայելու մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար: