Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շրջանավարտների վարած 29 մեքենա է տեղափոխվել հատուկ տարածք

Հասարակություն
verjin

«Վերջին զանգի» հանդիսությունների շրջանակներում մայիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքները (ժամը 12.30-ի դրությամբ) Մայիսի 22-ին, ժամը 12.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 29 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնց վարորդները` անչափահաս, 19-ը` մարզերում, որոնցից 16-ի վարորդները` անչափահաս: Մեկ անգամ ևս ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան: Հիշեցնում ենք, որ «Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: