Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է մաշկավեներաբանական ծառայությանը նվիրված համաժողովը

Քաղաքականություն
unnamed311

Այսօր Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեկնարկել է միջազգային առաջին գիտագործնական երկօրյա համաժողովը, որը նվիրված է Հայաստանում մաշկավեներաբանական ծառայության հիմնադրման 90-ամյակին։ «Մեզ համար, ինչպես երբեք շատ կարևոր է մասնագիտական միավորումների կայացման գործընթացը և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նրանց աշխատանքներին, ձեռք մեկնել»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: unnamed2 Նա բժշկական հանրությանը, համաժողովին հյուրերին ներկայացրեց վերջին շրջանում առողջապահական համակարգում կատարվող փոփոխությունները: Մասնավորապես անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը վերաբերում է վերջին տարիներին երկար քննարկված և իր հաստատուն տեղը գտած չափորոշիչներին, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգին: «Մեծ հույսեր ենք կապում այս փոփոխությունների հետ, որոնք ուղղակիորեն կապված ենք բժշկական հանրության հետ: Մասնագիտական միավորումները իրենց աշխատանքով կնպաստեն այս բարեփոխումների իրականացմանը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ յուրաքաչյուր ոլորտում այս փոփոխությունները թույլ կտան ստանալ առկա բազմաթիվ հարցերի պատասխաններ: Համաժողովին ելույթներ ունեցան նաև ՀՀ ԱՆ «Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկակագիտական կենտրոնի» տնօրեն Միքայել Սահակյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում են բազմաթիվ անվանի գիտնականներ, փորձառու մաշկավեներաբաններ, առողջապահության կազմակե¬րպիչներ, կլինիկական օրդինատորներ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից։ Դասախոսություններով և զեկուցումներով հանդես կգան աշխարհահռչակ գիտնականներ։ Պրոֆ Է.Ե.Դանիելյանը կներկայացնի Հայաստանում մաշկավեներաբանական ծառայության անցած ուղին, Ռուսաստանի սեռավարակաբանների գիլդիայի (IUSTI RU) նախագահ պրոֆեսոր Մ.Ա. Գոմբերգը կխոսի որոշ սեռավարակների վարման ժամանակակից մոտեցումների մասին, Մաշկային և վեներական հիվանդությունների ռուսական ամսագիրև Կլինիկական մաշկաբանություն և վեներաբանություն ամսագրերի խմբագիր պրոֆեսոր Ն.Գ. Կոչերգինը կներկայացնի 21-րդ դարի ամենատարածված մաշկային հիվանդություններից մեկի՝ ատոպիկ մաշկաբորբի ռացիոնալ բուժման մեթոդները։ Ելույթներ կունենան Վրաստանի գլխավոր մաշկավեներաբան, պրոֆ. Գ.Գալդավանը, պրոֆ. Տ.Սոկոլովան՝ Ռուսաստանից, պրոֆ. Տ.Սվյատենկոն՝ Ուկրաինայից, Ի.Ցիրուլնիկովը՝ Իսրայելից, Լ.Կորնևան՝ Բելոռուսից և այլոք։ Համակողմանի կլուսաբանվեն մաշկաբանության, սեռավարակաբանության, բժշկական կոսմետոլոգիայի, հարակից այլ մասնագիտությունների արդիական հիմնախնդիրները, բժշկագիտության այս ճյուղի ժամանակակից նվաճումները և ձեռքբերումները։