Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրազեկման ավտոերթ՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Հասարակություն
11351197_470050929830849_6537269733883973931_n

Մայիսի 23-ին՝ ժամը 17։00-ին Հրազդան մարզադաշտի մերձակա տարածքից կմեկնարկի իրազեկման ավտոերթ՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մայիսի 27-ին տեղի ունենալիք մեծ երթի մասին։ Այս մասին Ա1+-ի հետ զրույցում տեղեկացրեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքս Սարգսյանը։ Վերջինս նշեց, որ իրազեկման ավտոերթի նպատակը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ տեղի ունենալիք մեծ երթի մասին իրազեկումն է։ Ավտոերթը կանցկացվի հետևյալ երթուղով՝ Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան-Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց-Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի-Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց-Մալաթիա-Լենինգրադյան-Հալաբյան-Դավթաշեն։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հրավիրվում են բոլոր քաղաքացիներին՝ մասնակցելու իրազեկման ավտոերթին։ Կազմակերպիչները սեփական ավտոմեքենա ունեցող քաղաքացիներին հորդորում են ավտոերթին միանալ դրանցով։