Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ է ակտիվացել ՕԵԿ-ը (տեսանյութ)

Քաղաքականություն
Margaryan-Hovhannes1

Ինչո՞ւ է ՕԵԿ խմբակցությունը  ԱԺ վերջին նիստերին առավել ակտիվացել: Հովհաննես Մարգարյանն այս հարցից չվիրավորվեց, այլ միայն հումորով պատասխանեց. «Շատ համեստ հարց էր, ըմբռնումով եմ մոտենում ձեր հումորին: Հիմա կփորձեմ համադրել։ Տարիների առաջ պատգամավորներին քննադատում էին, որ ակտիվ չեն, որ այն առաքելությունը, որ պետք է իրագործեն ԱԺ-ում՝  չեն անում: Այս տեսանկյունից հիմա հակառակն է,  քննադատում են առավել ակտիվ լինելու համար: Օգտվելով առիթից, կարող եք ուսումնասիրել  ՕԵԿ անցած ուղին, եւ ասեմ, որ  2012-13թթ. մենք ճանաչվել ենք ամենաակտիվ խմբակցությունը»: Ըստ տարածված լուրերի,  ՕԵԿ պատգամավորների ակտիվությունը պայմանավորված է հեռուստատեսությամբ՝  ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակմամբ: