Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ճապոնիա

Քաղաքականություն
0f191c42d7c45ae6f621199bd4541a7c

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ճապոնիա՝ «Հայկական մշակույթի շաբաթ» խորագրով միջոցառումներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ խմբի անդամ Ալեքսանդր Արզումանյանը: Նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Ճապոնիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի փոխխոսնակ Տացուո Կավաբատայի, Ճապոնիայի Արտաքին գործերի պետական նախարար Մինորու Կիուչիի եւ Ճապոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հետ: Մայիսի 24-ին խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Տոկիոյում անցկացված «Հայկական մշակութային շաբաթ» խորագրով միջոցառման փակման արարողությանը, որտեղ ԱԺ փոխնախագահը հանդես կգա ելույթով: