Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավարտում են կարմիր դիպլոմով, հետո՝ մնում վակուումում» (տեսանյութ)

Հասարակություն
untitled26

25.000 շրջանավարտ մի քանի օր հետո կնստի քննասեղանների առաջ։ 12 տարի դպրոցում սովորածը կստուգեն բուհ ընդունվելիս։ Բայց ինչպես ցույց են տալիս մեր հարցումները՝ շրջանավարտներից շատերն ու նաեւ նրանց ծնողները կասկածում են դպրոցի գիտելիքներին։ Հարցին, թե հնարավո՞ր է առանց պարապելու ընդունվել, նշում են. «Այո, դե փող կտան, կընդունվեն»։ 23-ամյա Սևակը ավարտել է մայր բուհի Միջազգային հարաբերություններ բաժինը։ Անվճար է սովորել, բայց մինչ այդ մեծ գումարներ է ծախսել՝ կրկնուսույցների մոտ պարապելու համար։ «Կարծում եմ, որ այն ժամանակ անհնար էր առանց պարապելու ընդունվել»,-շեշտում է նա։ Բացի այդ, նշում է մի կարևոր հանգամանք. «Ուսանողներն ավարտում են թեկուզ կարմիր դիպլոմով, հետո այսպես ասած, մնում են վակուումում։ Միշտ պետք է գտնել ծանոթ»։ Վերջին զանգը հնչելու է ոչ միայն 12-րդ դասարանն ավարտողների համար։ 9-րդ դասարանցիները նույնպես հրաժեշտի միջոցառումներ են կազմակերպում։ Նրանք էլ ընտրության առջեւ են։ Մանրամասները՝ տեսանյութում