Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբան. «Համակարգում կոռուպցիան չի վերացել, պարոն դատախազ»

Հասարակություն
24969

ՀՀ Նախագահ, պարոն՝ Ս.Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Պարոն՝ Գ.Սահակյանին, Զանգվածայինլրատվությանմիջոցներին Մեծարգո պարոն նախագահ, Հարգարժան պարոն Սահակյան, Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ, ԲԱՑ ՆԱՄԱԿ Մեծագույն ուշադրությամբ լսել եմ  ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանի կողմից խորհրդարանում ներկայացված հաշվետվությունը, որիընթացքում հավատացրել է, որ իրեն հաջողվել է դատախազության համակարգից կոռուպցիան իսպառ վերացնել հայտարարելով. «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ չի եղել և չի կարող լինել որև էդեպք, երբ որևէ դատախազ փորձ կատարի իրեն դուրս դնել օրենքով իրեն վերապահված իրավասություններից, դրսևորի կոռուպցիոն վարքագիծ և մնա անպատիժ ու շարունակի իր ծառայությունն այս համակարգում: Կրկնումե մ՝ սահ այտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ»: Հաշվի առնելով, որ ՀՀ գլխավոր դատախազը նման պատասխանատու հայտարարությունը կատարել է Ազգային ժողովի հերթական նիստում, ուստի ես որպես փաստաբան, թիվ 12146513 քրեական գործով մեղադրյալ Գ.Գևորգյանի պաշտպան ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազը ակնհայտ անպատասխանատու և իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ է հանդես գալիս և Ազգային ժողովի պատգամավորներին բարեխիղճ մոլորության մեջ է գցել, քանի որ իր գլխավորած դատախազության համակարգը խախտում է և շարունակում է մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի խախտումով իրականացնել իրենց դատավարական ղեկավարման ներքո գտնվող մի շարք քրեական գործերի քննությունը: Ի տարբերություն պարոնԿոստանյանի, խոսքից անցնեմ գործի և առաջնահերթ խնդրում եմ հիշյալ քրեական գործի հիման վրա հարց ուղղելԿոստանյանին, այն որ ամենայն պատասխանատվությամբ է հայտարարել հիմա կարող է պատասխան տալ Գ.Գևորգյանի իրավունքների, օրինականշահերի և ազատությունների խախտման համար, որի կապակցությամբ դիմե էի և նրա ուշադությունն էի հրավիրել իրպաշտոնավարման ընթացքում ոստիկանության Էրեբունու բաժնի, քննչական բաժնի և համայնքային դատախազության կողմից թիվ 12146513 քրեական գործով նախնական քնության ընթացքում, մեղադրյալ Գրիգոր Գևորգյանի իրավունքներն ու օրինական շահերը խախտելու դեպքի մասին, այն է` նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կատարվում է դատավարական ժակետների անցնելուց հետո, անվավեր դատավարական գործողությունների հիման վրա, ուստի նաև ՀՀ գլխավոր դատախազին առաջարկել էի վերացնել այդ խախտումը, մասնավորապես անվավեր ճանաչել քրեական գործ հարուցելո ւմասին որոշումը և դրանից հետո կատարաված բոլոր դատավարական գործողությունները: Այնինչ  ՀՀ գլխավոր դատախազը՝ անտեսելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազ՝ Ա.Ափիյանի կողմից անհիմն և օրենսդիրի պահանջների ակնհայտ սխալ մեկնաբանման արդյունքում անօրինական բողոքը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը, այն կրկին մերժել էր: Ստիպված դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանին և վերջապես 2015 թվականի ապրիլի 1-ին կայացված որոշմամբ արձանագրվել է թիվ 12146513 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից Գ.Գևորգյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը և ՀՀ գլխավոր դատախազին առաջարկվել էր վերացնել այդ խախտումը, մասնավորապես անվավեր ճանաչել քրեական գործով կատարված բոլոր դատավարական գործողությունները: ՀՀ գլխավոր դատախազը, անտեսելով այդ որոշումը, այն ուղարկել էր այն նույն դատախազի քննարկմանը, որն արդեն իսկ մերժել է և խուսափել էր վերացնել այդ խախտումները, միաժամանակ այդքան պատասխանատու պաշտոն զբաղեցնելով վատ չի զգացել, որՄարդու իրավունքների պաշտպանը կարող է ավելի խելացի իրավաբան ինել և տեսնել դատավարական խախտումները, իսկ դատախազությունը ի դեմս իրեն, նաև քննչական մարմինները՝ իրավաբանությունից հեռու դատողություններով համառորեն շրջանցել են օրենքը և խույս են տվել թույլ տված սխալը ուղղելուց: ՀՀ գլխավոր դատախազին, ովԱզգային ժողովում հայտարարարել էր «ամենայն պատասխանատվությամբ» արտահայտությունը, խնդրում եմ հիշեցնել, որ այդ պատասխանատվությունը կարգապահական բնույթի չէ, և շարունակականան գործության դեպքում, ստիպված ենք լինելու օրենքին համապատասխան քայլեր ձեռնարկել, դիմել ՀՀ նախագահին ի դեմս իրեն և մյուս պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պաշտոնեական լիազորությունները սահմանազանցելու, Գ.Գևորգյանին կատմամբ ապօրինի  քրեական հետապնդում իրականացնելու համար քրեական գործ հարուցելու պահանջով, ուստի Ձերուշադությունը հրավիրելով թիվ 12146513 քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից Գ.Գևորգյանի իրավունքների և օրինական շահերի խախտման դեպքին, խնդրում եմ կանխել պարոն Կոստանյանի անպատասխանատու հայտարարությունները և պատգամավորներին ու հանրությանը մոլորության մեջ գցելու անհուս յփորձերը, ինչպես նաև հորդորել վերջինիս դատախազների կողմից օրենքով իրենց վերապահված իրավասություններից դուրս գործելու փորձերը կամ արդեն իսկ կատարված արարքները կանխելու իր մտադրությունը կյանքի կոչել թիվ 12146513 քրեական գործի քննության ընթացքում թույլ տված խախտումներին ըստ արժանավույնս ճիշտ գնահատական տալով, դրանով իսկ վերականգնել և վերահաստատել իր հանդեպ ունեցած վստահությունը և իր խոսքի արժեքը: Փաստաբան` ԳեորգիՄելիքյան