Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միշել Պլատինին Երեւան է եկել ընկերոջն այցելելու

Սպորտ
sport-platini1

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին այսօր կարճատեւ այցով ժամանեց Երեւան: «Մենք որեւէ կոնկրետ ծրագրով չենք եկել: Պարզապես Բուլղարիա մեկնելու ճանապարհին որոշեցի այցելել Հայաստան եւ հանդիպել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ով իմ մոտ ընկերն է» - Ավանի ֆուտբոլի ակադենիայում կայացած բրիֆինգի ժամանակ ասաց Պլատինին: Խոսելով հայկական ֆուտբոլի մասին, անվանի նախկին ֆուտբոլիստը նշեց, որ ՈՒԵՖԱ-ն ամեն ինչ անում է արեւելաեւրոպական երկրներում ֆուտբոլը զարգացնելու համար: «Հաճելի է, որ ՈՒԵՖԱ-ի օգնությամբ Երեւանում կառուցվել է ֆուտբոլի նման ակադեմիա, սակայն էլ ավելի ուրախալի կլինի, եթե այսպիսի որակյալ խաղադաշտերում որակյալ խաղացողներ պատրաստվեն: Արդեն երկու տարի է աշխատում ենք զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում» - նշեց ՈՒԵՖԱ-ի նախագահը: Հարց հնչեց նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Միշել Պլատինին կարճ պատասխանեց` ասելով, որ դա քաղաքական խնդիր է եւ ՈՒԵՖԱ-ն այդ հարցում անզոր է: Հիշեցնենք, որ սա Միշել Պլատինիի հինգերորդ այցն էր Հայաստան, ընդ որում առաջին ոչ պաշտոնականը: