Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահափորձ, վենդետա, թե՞ բեմականացում. ում է ձեռնտու երեկվա կրակահերթը (տեսանյութ)

Քաղաքականություն
suriki-avto2

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա երեկ արձակված կրակահերթը տարբեր որակումներ է ստացել՝ մահափորձ, վենդետա, նաև բեմականացում: Իրավապաշտպաններն «Ա1+»-ի հետ զրույցում առայժմ զերծ են մնում գնահատականներ տալուց։ «Իհարկե, ես չգիտեմ դրդապատճառները կամ կազմակերպիչներին, պատվիրատուներին, բայց առաջին բանը, որ մարդու մտքով անցնում է ՝ այն է, որ գուցե սա իրավունքի ինքնապաշտպանության դրսևորում է։ Սա շատ բացասական ազդակ է»,- նշում է «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ հետևյալ կարծիքին է. «Գուցե դա փորձ է արվել նրան վախեցնել, ես հիմա հստակ չեմ կարող ասել, բայց եթե նույնիսկ այդպես է եղել, չգիտեմ ՝ վախեցնելու փորձը ստացվել է, թե չէ, իսկ եթե մահափորձ է եղել` պարտադիր չի,որ դա եղած լինեն պրոֆեսիոնալներ կամ պարտադիր չի, որ պրոֆեսիոնալը չվրիպի»։ Սյունիքի մարզպետի որդու հետ կապված վերջին իրադարձությունները շատերին ստիպել էին մտածել, որ միջադեպը կազմակերպված է, որպեսզի մեկը մեկին հաջորդող բացասական զարգացումների ֆոնին Սուրիկ Խաչատրյանը ներկայացվի իբրև տուժող։ Արտակ Զեյնալյանն այս վարկածը չի բացառում՝ իհարկե, հնարավոր է։ Ավետիք Իշխանյանն էլ նշում է. «Գուցե այդպիսի մոտիվներ եղած լինեն, ես դա չեմ բացառում, բայց քիչ հավանական եմ համարում,որովհետև նպատակը ամեն դեպքում ես չեմ տեսնում»։ Փաստաբան Հայկ Ալումյանը, ով Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած ապանության գործով ներգրավված է իբրև տուժող կողմի փաստաբան,երեկվա միջադեպի առնչությամբ մատնանշում է կասկածելի հանգամանքներ։ «էդքան կրակոցներ ու ես նկատեցի երեկ ուշ գիշերը լուսանկարները տեսնելով,որ նաև վարորդի դիմապակու վրա են կրակոցներ եղել, և բարեբախտաբար ոչ մի տուժող։ Իրոք, բարեբախտաբար, ոչ մի տուժող, բայց դա ինձ համար ինչ-որ չափով տարօրինակ թվաց»,-ընդգծում է պարոն Ալումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։