Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում առաջին անգամ բանջարեղենի մշակություն է իրականացվում մեքենայացված եղանակով

Տնտեսություն
123

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելել է Բագարան համայնք, որտեղ  նորագույն  մեքենայացված տեխնոլոգիաներով բանջարեղենի մշակության  ծրագիր է իրականացվում «Եվրոթերմ» ընկերության կողմից: Ընկերությունը 2014 թվականին Բագարանի սահմանային գոտում ձեռք է բերել շուրջ 900 հա տարածք և առաջին փուլում  արդեն իսկ 250 հա տարածքի վրա սկսել է լոլիկի  մշակություն իրականացնել: «Սրանք նոր տեխնոլոգիաներ են մեր հանրապետությունում և կարելի է  նույնիսկ ասել, որ բուսաբուծության ոլորտում հեղափոխություն է կատարվում, քանի որ ամբողջ գործընթացը` ներառյալ հողի մշակումը, սածիլումն ու  բերքահավաքն  առաջին անգամ  իրականացվում է բացառապես մեքենայացված եղանակով` ապահովելով բարձր երաշխավորված բերք», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը: Ողջունելով ընկերության նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ հետագա փուլերով ծրագիրն էլ ավելի կընդլայնվի` ընդգրկելով առավել մեծ տարածքներ և ապահովելով ավելի մեծաքանակ բերք`  միևնույն ժամանակ շեշտելով մեքենայացված արտադրության այս եղանակը հանրապետության մյուս հողօգտագործողների մոտ տարածելու անհրաժեշտությունը: Նախարարը հայտնել է,  որ այս տարի լոլիկի ցանքատարածությունները  հանրապետությունում նախատեսվում է ավելացնել 950-1000 հեկտարով, այդ թվում` 750-800 հեկտարն Արմավիրի մարզում:  Նշենք, որ 2014 թվականին հանրապետությունում ընդհանուր առմամբ լոլիկի ցանքատարածությունները կազմել են 6515 հեկտար, որից 2250 հեկտարը` Արմավիրի մարզում: 13   11   14 «Եվրոթերմ» ընկերության նախագահ Էդուարդ Ղազարյանի խոսքով` ընկերության նոր գործարանի կառուցումից հետո 2014 թվականին լոլիկի պահանջարկը աճել է ընդհուպ մինչև 20 հազար տոննա, սակայն լոլիկի սակավության պատճառով մթերվել է ընդամենը 800-1000 տոննա բերք: Ուստի  ընկերությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ նախաձեռնել է  լոլիկի մեքենայացված արտադրության այս ծրագիր, որի արդյունքում արդեն ակնկալվում է ապահովել հեկտարից մոտ 90-100 տոննա բերք: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին