Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տնտեսագիտական համալսարանին 4 տարի ժամկետով են հավատարմագիր տվել

Հասարակություն
tntesagitakan

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիան 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացան: Այսօր կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովը: Ինստիտուցիոնալ  հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և  որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին և ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է: Այն  պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար: Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն  որոշում էր կայացրել ևս 8 բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ` Երևանի պետական համալսարանին  շնորհելով 6,  Երևանի պետական բժշկական համալսարանին,  Հայաստանի ազգային պելիտեխնիկական համալսարանին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, Երևանի «Գլաձոր» համալսարանին, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական  լեզվահասարակագիտական համալսարանին և Երևանի պետական կոնսերվատորիային` 4 տարով հավատարմագրում, իսկ Հյուսիսային համալսարանին 2 տարով պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում: