Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՍԱՅԹԸ» ԵՐԵՎԱՆԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ ԳՅՈՒՄՐԻ

Մարզեր

«Երեւանյան սուպեր սայթն» այսօր դարձավ «Գյումրի սայթ»: Երեւանից Գյումրի տեղափոխվեց Համացանցի մատչելիության եւ ուսուցման կենտրոնը: Այն գործելու է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում: «Գյումրի սայթը» մինչեւ 2007 թվականի հունվարի 31-ը գործելու է ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորմամբ:

Կենտրոնն անվճար մատուցելու է համացանցի մատչելիություն, վերապատրաստում, օնլայն չատեր եւ վեբ հոսթինգ ծառայությունները: 2007-ի հունվարի 31-ից անցնելու է ինքնաֆինանսավորման, եւ գոյատեւելու է իր մշակած բիզնես ծրագրով: Աշխատելու է շաբաթը 5 օր եւ սպասարկելու է բոլոր ցանկացողներին:

Գյումրի, «Ցայգ» Հ/Ը