Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյան լինի, դատի կտամ». դատախազ (տեսանյութ)

Քաղաքականություն
4f9c5cdb0dc18277e0dc8eeab5deff33

ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազը բավական սուր ելույթ ունեցավ` խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու մասին տարածվող լուրերից։ Նա մասնավորապես ասաց. «Ինձ համար բացարձակ նշանակություն չունի` ով է մեղադրյալը: Ապացուցվեց նրա մեղավորությունը, դատի կտամ յուրաքանչյուրին, ապացուցվեց, որ նա անմեղ է, ինչ հասարակական կարծիք էլ լինի, դատի չեմ տա: Եթե ապացուցվեց, որ Սուրիկ Խաչատրյանը մեղավոր է, ես եմ անձամբ մեղադրանքը պաշտպանելու: էլ ինչ ասեմ, ոնց ասեմ, որ ասածս ճիշտ ընկալվի: Ես էլ եմ մարդ. ես հասկանում եմ, որ ցանկացած հանցագործություն կարող է լինել իմ անձի ու հարազատի նկատմամբ: Քննչական կոմիտեն այժմ հարցում է անում, ապացույցներ հավաքում Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու վերաբերյալ: Սուրիկ Խաչատրյան չէ, ցանկացած Սուրիկ Խաչատրյան լինի, դատի կտամ»: Նա հայտարարեց, որ ինքը օրենքն է պաշտպանում. «Թե այն ում է վնաս կամ օգուտ, դա իմ խնդիրը չէ: Եթե հասարակությունը չի սիրում ինձ, ուրեմն ինձ պետք է դատի՞ տա, կամ եթե սիրում է, ապա` ո՞չ: Ես որեւէ մեկի նկատմամբ այդպես չեմ անի` անկախ նրանից ով, ինչ դիվիդենտ է ուզում դրանից շահի»: