Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը կմեկնի Բաքու

Սպորտ
sport-borba-azat

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բագրատյանը այսօր հրապարակեց այն ըմբիշների անունները, որոնք հունիսին հանդես կգան Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջին խաղերին: Այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն 6 ըմբիշ` 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը, Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ) եւ Լեւան Բերյանիձեն (125 կգ): «Ա1+»-ի մարզական թղթակցին Արայիկ Բագրատյանը նաեւ տեղեկացրեց, որ մեր ընտրանին հունիսի 3-15-ը ուսհավաք կանցկացնի Երեւանում, ապա կմեկնի Բաքու, որտեղ եւ կպայքարի Եվրոպայի առաջին ամառային խաղերի մեդալների համար: