Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք կարող ենք հիմա իշխանափոխության համազգային մեդիտացիա կազմակերպել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e858d74ff45e28428264cf58dd43eedf

Ընդդիմադիր ԲՀԿ-ն չի խուսափում գնալ Ազատության հրապարակ եւ պահանջել իշխանափոխություն։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Մենք կարող ենք հիմա իշխանափոխության համազգային մեդիտացիա կազմակերպել Ազատության հրապարակում»։ Նաիրա Զոհրաբյանն ընդամենը մի քանի ամիս առաջ ժողովրդին հրապարակներ հանելու մեծ փորձ է ձեռք բերել եւ բացարձակապես խնդիր չի տեսնում մեկ անգամ եւս դա անել. «Բայց եթե տեսնում ես, որ կա մի խավ, որ ասում է, երբ որ դու իրենց հարցնում ես՝ դու ուզու՞մ ես իշխանափոխություն, ասում է, հա ուզում եմ։ Բայց արի ես նստեմ իմ տանը, դու գնա իմ փոխարեն էդ համազգային մեդիտացիան կամ համազգային իշխանափոխությունը կազմակերպի»։ Տիկին Զոհրաբյանը հիշեցնում է՝ ժողովուրդն ինքը պիտի ինքնակազմակերպվի եւ դուրս գա փողոց, նրան զոռով դուրս չես բերի. «Երբ որ իրենց կարծիքով փորձում են նեղը քցել ԲՀԿ-ին եւ հարցնել ՝ հիմա ձեր օրակարգում իշխանափոխության խնդիր կա, թե՝ ոչ, ես ասում եմ՝ մեր օրակարգը չի փոխվել»։ Իշխանափոխության առաջին պահանջատերն ու հասցեատերը ժողովուրդն է։ Առաջին ազդակներն, ըստ տիկին Զոհրաբյանի, պետք է նրանից գան. «Էդպիսի ազդակներ մենք չենք տեսնում։ Այո, հատվածական ազդակներ կան, բայց հատվածական ազդակներով դու չես կարող անընդհատ գնալ, եւ կրկնել նույն սխալը, անընդհատ անել քայլ, որն ի վերջո քեզ կանգնեցնելու է նույն խնդիրների, նույն չլուծված խնդիրների առջեւ»։