Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրատեսիլ. Պատրաստ է «Face The Shadow» երգի ռեմիքս տարբերակը. պրեմիերա (տեսանյութ)

Մշակույթ
11271528_892055414189899_1963010282_o

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա այսօր, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: Այժմ արդեն պատրաստ է «Face The Shadow» երգի ռեմիքս տարբերակը, որը կատարել է The Sunside Remix-ը: Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթին կներկայանա յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով: «Genealogy» խմբում ազգությամբ հայ 6 արտիստներ են, ովքեր ներկայացնում են երկրագնդի 5 աշխարհամասերը եւ Հայաստանը (Եսայի Ալթունյան-Եվրոպա, Թամար Կապրելյան- Ամերիկա, Վահե Թիլբյան- Աֆրիկա, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյան- Ավստրալիա, Ստեֆանի Թոփալյան- Ասիա, Ինգա Արշակյան- Հայաստան): Հայաստանը մրցույթին կներկայանա «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգով. երաժշտության հեղինակ` Արմեն Մարտիրոսյան, խոսքերի հեղինակ` Իննա Մկրտչյան: «Face The Shadow» երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ իհարկե սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի: «Genealogy»-ն այս երգով աշխարհին հիշեցնում է, որ երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր զգացողությունների եւ ապրումների, իսկ որ ամենակարեւորն է, խմբի ձեւավորմամբ եւ տեսահոլովակով ցույց է տալիս, որ թեեւ սերունդները փոխվում են, այնուամենայնիվ ծագումնաբանությունը մնում է նույնը. չէ՞ որ սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են: Առաջին կիսաեզրափակչում պետությունները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Մոլդովա, Հայաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆինլանդիա, Հունաստան, Էստոնիա, Մակեդոնիա (Նախկին Հարավսլավիայի մաս կազմող), Սերբիա, Հունգարիա, Բելառուս, Ռուսաստան, Դանիա, Ալբանիա, Ռումինիա, Վրաստան: Առաջին ալիք Հասարակայնության հետ կապերի բաժին