Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թեքգյոզյանի գիրքը՝ թուրքերեն՝ «Ընդհատակյա գրականություն» մատենաշարով

Մշակույթ
hovhannes

Հայ ժամանակակից գրող Հովհաննես Թեքգյոզյանն ու մանկագիր Արմինե Անդայը մասնակցել են Ստամբուլի ժամանակակից գրականության հայտնի փառատոներից մեկին` Ահմեդ Համդի Տանպինարի անվան փառատոնին: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացեց Հովհաննես Թեքգյոզյանը, հեղինակավոր այդ փառատոնը ճիշտ է, վեց տարվա պատմություն ունի, բայց այն այս տարի առաջին անգամ է Հայաստանից գրող հյուրընկալում: Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել նաև Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպի թուրքերեն (Kaçan Şehir) թարգմանության շնորհանդեսը: Վեպը հայերենից թուրքերեն է թարգմանել Սևան Դեյրմենջյանը, հրատարակել է թուրքական «Այրընթը» հրատարակչությունը` «Ընդհատակյա գրականություն» մատենաշարով` թուրքական «Քալեմ» եւ Առաջին հայկական գրական գործակալությունների համագործակցության շրջանակներում: Հովհաննես Թեքգյոզյանը նաև հայտնեց, որ փառատոնի օրերին տեղի ունեցած մամլո ասուլիսների եւ հարցազրույցների ժամանակ շատ մեծ էր թուրք մտավորականության, ընթերցողների, ընդհանրապես հասարակության ուշադրությունը` հայ գրականության հանդեպ, իսկ քննարկումների հիմնական թեման, ըստ գրողի` Հայոց Ցեղասպանությունն էր: girq