Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ–ի  նոր հարվածը «Պալաչին».անգամ հայրանունն է նույնը

Քաղաքականություն
timthumb.php_1

Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի աթոռի  համար ինքաառաջադրվել է 6 թեկնածու: Նրանք են՝ Ազգային ժողովի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Վահագն Գևորգյանը, «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը/«Պալաչ»/ , Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը, Սամվել Հակոբյանը, Էդվին Թադևոսյանը և Արթուր Հարությունյանը: Ի դեպ, առաջադրված երկու  Արթուր Հարությունյանների հայրանունները նույնն են՝ Գեղամի: Հիշեցնենք, որ «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Հարությունյանը օրերս  հեռացվել է ՀՀԿ-ից, քանի որ չի կատարել վերադասի որոշումը: Ըստ մամուլի՝ ՀՀԿ-ն որոշել է Աբովյանում սատարել Վահագն Գևորգյանին, սակայն Արթուր Հարությունյանը ևս առաջադրել է իր թեկնածությունը: