Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրիկ Խաչատրյանն ինտելեկտուալ է». Լեւոն Մարտիրոսյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
g_image.php_

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի համար տարօրինակ չէ, որ իշխանությունն այդպես էլ չկարողացավ բերման ենթարկել Սյունիքի մարզպետի որդուն վերջինիս վերագրվող հանցանքից հետո 12 օրվա ընթացքում. «Երբ որ պետք ա լինում, մի ժամվա ընթացքում բերման են ենթարկում»։ Հանրապետականները տհաճությամբ են մեկնաբանում Սուրիկ Խաչատրյանի որդու անհայտացումը հայ իրավապահների տեսադաշտից։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասում է՝ «Մենք տեղեկացված չենք այդ մասին»։ ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն այդ հարցն իր համար համարում է փակ եւ չի ցանկանում անդրադառնալ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղյակ է, որ այդ տղայի հանդեպ հետախուզում է հայտարարված։ Ենթադրվող հանցանքից 12 հետո մարզպետի որդու ձերբակալված չլինելը պարոն Սահակյանը չի համարում քաղաքական հրահանգի արդյունք. «Չէի ցանկանա էս խնդիրը տեղափոխել քաղաքական հարթություն»։ Չլինելով հանրապետական՝ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը հաճույքով կպատասխանի թեկուզ այն հարցին, թե չի արատավորում Խաչատրյանը պետական կառավարման համակարգը՝ չի արատավորում, որովհետեւ ինքը հասարակության ծնունդ է. «Ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ մեր իշխանությունն ու ընդդիմությունն է»։ Սակայն Լեւոն Մարտիրոսյանն իրեն բացարձակապես վատ չի զգում, որ Սուրիկ Խաչատրյանի հետ ներկայացնում է քաղաքական նույն թիմը՝ Սյունիքի մարզպետն ինտելեկտուալ է. «Շփվել եմ, լավ ճանաչում եմ էդ մարդուն, շփվել եմ այո, ինտելեկտուալ է»։ Ինտելեկտուալ ասելով ի՞նչ եք հասկանում՝ որ մտավոր կարողությունները բա՞րձր են. «Այո, բարձր են»։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը գիտի, որ հենց սկզբից իշխանությունը մտադիր չէր մատով դիպչել Սյունիքի մարզպետի որդուն. «Սերժ Սարգսյանը հենց ինքն է ասում, որ ես ձեր բոլորի աչքն էլ կհանեմ, բայց ես անում եմ այն, ինչ ցանկանում եմ»։ Այսպիսի վերաբերմունքը իրավական գնահատականի չի արժանանա Հայաստանում։ Հակառակ դեպքում Սյունիքի մարզպետն ինքը Բուդաղյանի սպանությունից հետո բանտում կլիներ։ Մարզպետն, ըստ տիկին Փոստանջյանի, գործիք է Սերժ Սարգսյանի ձեռքին. «Ցանկացած մարդասպան գործիք է, որը լավ կատարող է, իհարկե այսպիսի հանցագործ իշխանության համար անհրաժեշտ է, եւ դա է պատճառը, որ իրենից չեն հրաժարվում»։