Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուղացին կողմ կքվեարկի, եթե իշխանությունը երաշխիք տա (տեսանյութ)

Մարզեր
untitled22

Հայաստանի կառավարությունը համայնքների խոշորացման մի քանի պիլոտային ծրագիր է նախաձեռնել Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում։ Հարցը վճռվելու է հանրաքվեի անցկացման եղանակով։ Տեղական հանրաքվեի անցկացման օր է նշանակվել առաջիկա կիրակին՝ մայիսի 17-ը։ Այդ օրը նշված համայնքների բնակիչներն իրենց բնակավայրերում այո կամ ոչ կասեն համայնքների խոշորացման կառավարության ծրագրին։ Հանրաքվեի ելքը ծրագրի իրագործման համար որոշիչ չի լինելու։ Սակայն կառավարությունը խոստացել է, որ եթե ժողովուրդը դեմ քվեարկի պիլոտային այս ծրագրին, ապա այն օրակարգից ընդհանրապես կհանվի։ «Անկյուն+3» ՀԸ-ն հարցումներ է անցկացրել Լոռու մարզի մի քանի գյուղերի բնակչության շրջանում, մոտավոր պատկերացում կազմելու համար, թե մարդիկ ինչ են մտածում կառավարության ծրագրի մասին։