Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԸՆՏՐԵՑԻՆ ԵԿՄ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆԱԽԱԳԱՀ

Մարզեր

ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանի նախագահությամբ կայացավ Մարտունու տարածքային բաժանմունքի արտահերթ ընդհանուր ժողովը: Օրակարգում բաժանմունքի նախագահի ընտրությունն էր: Ժողովին մասնակցում էին տարածքային բաժանմունքի 205 անդամներ:

Ներկա էին ԵԿՄ վարչության անդամներ,այլ տարածքային բաժանմունքների նախագահներ,ԵԿՄ գեղարքունիքի մարզխորհրդի ներկայացուցիչներ`նախագահ Սամվել Գեւորգյանի գլխավորությամբ: ԵԿՄ Մարտունու տարածքային բաժանմունքի նախագահի մեկ թեկնածություն միայն առաջադրվեց.միակ թեկնածուն բաժանմունքի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար,Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն էր:

Վերջինիս ժողովի մասնակից երկրապահները կայացած բաց քվեարկությամբ միաձայն ընտրեցին բաժանմունքի նախագահ: Մարտունի, «Զանգակ» հ/ը