Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորը չի կարողանում քայլել ու խոսել, իսկ տեղեկանքով առողջ է (տեսանյութ)

Հասարակություն
a4e1b54b722a9df304f700ec12bd6635

Շուրջ երեք տարի քրեական գործում որպես ամբաստանյալ ներգրավված և Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին այսօր հայտարարեց Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանը։ «Հրաչյա Գևորգյանը տեղափոխվել էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ 15 օր պառկելուց հետո հետ են բերել Դատապարտյալների հիվանդանոց, իսկ հիմա արդեն տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նա այսօր չի կարողանում քայլել, չի կարողանում խոսել, նրան խցակից տղաներն են տուալետ տանում»,- նշում է Վեզիրյանը։ Գևորգյանի առողջական վիճակի մասին Ասոցիացիան տեղեկացրել է ՄԻՊ գրասենյակ, իսկ ՔԿ վարչության թեժ գծին ահազանգին էլ պատասխան է տրվել, որ Հրաչյա Գևորգյանը առողջ է։ Ավելացնենք, որ մայիսի 6-ին Հրաչյա Գևորգյանի դիմումի հիման վրա Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին թույլատրել էին տեսակցել նրա հետ: Շուրջ երկու ժամ սպասելուց հետո, տեղեկացրել են, որ կալանավորը չի կարող ինքնուրույն քայլել և պահանջում է իրեն պատգարակով կամ սայլակով իջեցնել տեսակցությունների սենյակ, բայց քանի որ ՔԿ վարչության բուժմասի կողմից առկա է տեղեկանք, որ Գևորգյանը առողջ է և կարող է քայլել, սայլակով տեսակցության չեն իջեցրել: Իրավապաշտպանի հարցին՝ «ձեր աչքերի՞ն եք հավատում, թե՞ տեղեկանքին», պատասխանել են, որ ոչինչ չեն կարող անել: Ա.Վեզիրյանին այդպես էլ չէր հաջողվել տեսակցել կալանավորի հետ: