Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացել է 4 թաեքվոնդոիստով

Սպորտ
sport-tekvando

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի «Տրակտոր» մարզապալատում այսօր մեկնարկել է թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը: Այդ մրցումներում Հայաստանը կներկայացնեն չորս մարզիկներ` 58 կգ քաշային Հայկազ Սամվելյանը, 63 կգ քաշային Հակոբ Ղազարյանը, 68 կգ Սերգեյ Վարդազարյանը եւ 80 կգ քաշային Արման Երեմյանը: Մերոնցից առաջինը մրցասպարեզ կմտնի Հայկազ Սամվելյանը, որը այսօր 1/32 եզրափակիչ փուլում կմրցի Իսլանդիան ներկայացնող Մեյսան Ռաֆիեիի հետ: Հակոբ Ղազարյանը ելույթները կսկսի մայիսի 17-ին: 1/64 եզրափակիչում նա կհանդիպի ղրղըզստանցի Արգեն Տաշանովի հետ: 68 կգ քաշայինների մրցումները տեղի կունենան մայիսի 14-ին: Սերգեյ Վարդազարյանը առաջին փուլում ուժերը կչափի սլովակցի Բորիս Լիեսկովսկու հետ: Վերջինը պայքարի կբռնվի մեր առաջատար թաեքվոնդոիստ Արման Երեմյանը` մայիսի 18-ին: 1/32 եզրափակիչում նրան սպասվում է գոտեմարտ Լիբանանի ներկայացուցիչ Տահա Ալ Ասվեդի հետ: