Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանական հարձակումից երեք օր անց նախարարը փորձում է կապ հաստատել (տեսանյութ)

Քաղաքականություն Սպորտ
gabriel

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայությունը արձագանքել է համացանցում տարածված տեղեկատվությանը Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ. «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը: Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդհուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»։ Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիում անցկացվող շոտոկան կարատեի միջազգային մրցաման ժամանակ, իսկ ծեծկռտուքի տեսագրությունը տարածել է ադրբեջանական լրատվամիջոցը։