Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է Ժիրայր Սեֆիլյանն` ըստ Մանվել Գրիգորյանի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Grigoryan-Manvel

ԵԿՄ նախագահ, ՀՀԿ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ճանաչում Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին. «Ես առանձնակի գումարտակ տենց հաստիք չգիտեմ: 8 տարի Պաշտպանության փոխնախարար եմ եղել, կորպուսի, բրիգադի հրամանատար եմ եղել, գումարտակի, շարքային զինվոր, ես առանձնակի գումարտակ տենց հաստիք չգիտեմ: Եթե դու նման բան գիտեք, ես չեմ ճանաչում: Ժիրայր Սեֆիլյան գիտեմ»: Իսկ ով է այդ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը, որին կալանավորեցին ապրիլի 24-ի նախօրեին եւ ազատ արձակեցին Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ավարտից անմիջապես հետո. «Հայ մարդ է, ազատամարտիկ, քու պես մարդ»: Մեր այն հարցին` Ժիրայր Սեֆիլյանը հրամանատար չի՞ եղել, նա պատասխանեց. «Ինչ գիտեմ, սաղ ազգն էլ հրամանատար է»: Իսկ կալանավորման մասին Մանվել Գրիգորյանը չկարողացավ որեւէ բան ասել. «Ոչ իրավաբան եմ, ոչ իրավագիտությամբ եմ զբաղվում, ոչ էլ ուժային կառույց եմ ղեկավարում, որ ասեմ»: Արդյոք Ժիրայր Սեֆիլյանն իսկապես վտանգ էր ներկայացնում. «Ինձ համար իսկի ադրբեջանցին 10 միլիոնանոց վտանգ չի ներկայացնում, ուր մնաց ինչ-որ անհատներ»: Ալիեւի երազանքի մասին, որ Շուշիում ցանկանում է նամազ անել, Մանվել Գրիգորյանի պատասխանը կտրուկ էր. «Մենակ Շուշիում չեն ուզել, Սեւանում էլ ուզեցել են լողանալ, պրոստը ջուրը սառն է, վախենում է վիրուս ընկնի»: