Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիվանդությունը փորձում են անտիբիոտիկներով բուժել». Էդ. Սանդոյան

Տնտեսություն
SANDOYAN1

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դոլարով առք ու վաճառք չի կատարվել, այս մասին հատկապես վերջին շրջանում շատ հաճախակի կարելի է կարդալ։ «Դոլարի պահանջարկ չկա»,- «Ա1+» -ի հետ զրույցում այսպես է բացատրում վերոնշյալ երևույթը, տնտեսագետ Էդվարդ Սանդոյանը։ Բայց նա խնդիրն ավելի խորքային է համարում։ «Ներկայում գործող արժութային քաղաքականությունը ճիշտ չէ։ Կենտրոնական բանկի կողմից կիրառվող գործիքներն ուղղված են դրամի արժևորմանը։ Բայց կա «հիվանդություն», որը փորձում են անտիբիոտիկներով «բուժել» և առաջանում է այլ «հիվանդություն», որի վրա այդ «բուժումն» այլևս ազդեցություն չի ունենում»,-շեշտում է պարոն Սանդոյանը։ Տնտեսագետի կարծիքով՝ դրամի արժևորման համար պետք է գործել շուկայական մեթոդներով, այլ ոչ թե՝ սահմանափակումներով։ «Այժմ մոտ 180 մլրդ դրամ դուրս է մղված շուկայից՝ դրամի արժևորման նպատակով։ Դա կարելի էր կիրառել կարճաժամկետ, բայց արվում է դեռևս դեկտեմբեր ամսից»,-նշում է նա։ Պարոն Սանդոյանը վստահ է, որ սա սահմանափակում է բանկային համակարգի զարգացումը. ունենք շահույթների նվազում, քանի որ շուկայի, տնտեսության խնդիրները տեղափոխվել են բանկային համակարգ։ «Շուկայական խնդիրները պետք է սահուն կարգավորել։ Մեզ անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, շուկայում և ֆինանսական կարգավորման գործիքներ, իսկ այս մեթոդները զուտ կոսմետիկ գործողություններ են, բայց ոչ հիմնավոր»,-եզրափակեց տնտեսագետը։