Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է հայտնի դարձած տաքսու վարորդ Արմանին (տեսանյութ)

Պաշտոնական
tLPiVOMAC6Q

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 6-ին հանդիպեց անհատ տաքսու վարորդ Արման Գալստյանին, ով վերջին օրերին ակտիվորեն հանդես է գալիս տաքսիստներին հուզող հարցերով: Գագիկ Բեգլարյանը լսեց տաքսու վարորդին մտահոգող խնդիրները և առաջարկեց զերծ մնալ հարցի քննարկման հանրահավաքային ոճից, քանի որ մշտապես պատրաստակամ է լսել և հնարավորինս լուծումներ տալ առաջ քաշվող խնդիրներին: Գագիկ Բեգլարյանը շեշտեց, որ օրենքում տեղ գտած փոփոխությունները մշակվել են բացառապես ի նպաստ տաքսու վարորդների, տաքսի ծառայությունների և ոլորտում ընդգրկված հասարակական կազմակերպությունների՝ հաշվի առնելով նրանց բոլոր առաջարկները: Հանդիպման ավարտին նախարարը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին՝ ուսումնասիրել վարորդի առաջարկները և եռօրյա ժամկետում ամփոփ ձևով ներկայացնել իրեն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն Թե ինչից էր բողոքում վարորդը, կարող եք դիտել կից տեսանյութում