Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հանգիստ հաղթեց «Միկային» եւ տիրեց գավաթին

Սպորտ
d5de3b847f7a235b85dbfde9694d2b54

Ֆուտբոլի Հայաստանի 2015 թվականի գավաթը նվաճեց Երեւանի «Փյունիկը»:   Այսօր «Հանրապետական» մարզադաշտում կայացած եզրափակիչ խաղում փյունիկցիները մրցեցին Երեւանի «Միկայի» հետ: Հանդիպման արդեն 4-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը առաջ մղեց «Փյունիկին», սակայն միկացիները շուտով 11մ հարվածի իրավունք ստացան, որը հստակ իրացրեց բրազիլացի պաշտպան Ալեքսը: Այնուամենայնիվ, դեռ առաջին խաղակեսում «Փյունիկը» եւս երկու գոլ խփեց ու շոշափելի  առավելություն ստացավ: Աչքի ընկան նույն Ռազմիկ Հակոբյանն ու Ռոմերոն:   Երկրորդ խաղակեսում չնայած թիմերը մի քանի պահեր ստեղծեցին, սակայն այդպես էլ չկարողացան գրավել դարպասը: Այդպիսով, «Փյունիկը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ երրորդ տարին անընդմեջ տիրեց պատվավոր մրցանակին, իսկ ահա «Միկան» առաջին անգամ պարտվեց գավաթի եզրափակիչում (նախորդ 6 դեպքերում թիմը հաղթանակ էր տարել):   Հետխաղյա մամուլի ասուլիս. Արամ Ոսկանյան («Միկայի» գլխավոր մարզիչ). «Մեզ համար անհաջող սկսվեց խաղը, արագ գոլ բաց թողեցինք: Հետո վերականգնեցինք հավասարակշռությունը, բայց կրկին անփույթ գործեցինք ու գոլեր բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում զգացվեց հոգնածությունը: Դրան ավելացավ նաեւ կարմիր քարտը. տասը հոգով ստիպված էինք էլ ավելի շատ էներգիա ծախսել»:   Սարգիս հովսեփյան («Փյունիկի» գլխավոր մարզիչ). «Ինչպես միշտ մրցակցի կիսադաշտում պրեսինգի դիմելու մարտավարություն էինք ընտրել, ինչը տվեց իր արդյունքը: Չնայած սխալ թույլ տվեցինք պաշտպանությունում եւ «Միկան» 11մ հավասարեցրեց հաշիվը, սակայն կարծում եմ, որ խաղը լիովին մեր ձեռքում էր: Տղաները 100 տոկոսով կատարեցին բոլոր առաջադրանքները, ինչի համար շնորհակալ եմ նրանցից»: