Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Դավիթաշեն գյուղում

Հասարակություն
5cc326b629ef23fa0336a21681d58c3b

Մայիսի 6-ին, ժամը 17.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի թիվ 6 տանը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ն. Ս.-ին պատկանող տան ննջասենյակի հատակին այրվել են ներքնակ և տնտեսական իրեր (1 քմ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ն.Ս.-ը (ծնվ. 1963թ.) ոտքերի շրջանում այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: